Հայոց և համամարդկային նորագույն պատմության ամենատխուր և ամենանողկալի էջերից մեկն է Մինսկի խմբի լուծարումը՝ Արցախի հիմնահարցի լուծման բանակցային հնարավորության ոչնչացումը, որը իրականացավ Փաշինյանի և Ալիևի ձեռամբ և Թրամփի քավորությամբ...
Ագաթանգեղոս է պետք կարդալ, և այդ դեպքում Հայկական լեռնաշխարհի Մասիս/Արարատ լեռան հետ «պատկերամարտական» բնույթի անիմաստ և անպտուղ կռիվ տվողները և դրան զուգահեռ՝ Առաքելական մեր սուրբ եկեղեցու և քրիստոնեության մասին ճամարտակողները, միգուցե, կհասկանան, որ...
Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ մենք մեր գեներում կրում ենք ինքնաոչնչացման ծրագիր։ Եվ այսօր, առավել քան երբևէ, տեսնում և զգում ենք դա։ Այլապես մարդը` բանական արարածը, չպետք է գործեր այսպես...
Քավի՛ր ինձ, Տե՛ր, բամբասկոտության մեղքից, մոռացված հանցանքներից ու բոլոր սխալներից, ների՛ր ինձ անժուժկալության և ծուլության, որկրամոլության ու դատարկաբանության համար...
Հասարակության կառավարումը հեշտացնելու նպատակով մարդկանց պարզունակացումը, նրանց ներարկելով լավի ու վատի, չարի ու բարու, ազնիվի ու անազնիվի, արդարի ու անարդարի մասին ծայր աստիճանի սև ու սպիտակի վերածված իդեալականացված պատկերացումներ...
Կառավարությունը հերթական անգամ փորձում է տեխնիկական փոփոխությունը ներկայացնել որպես քաղաքական ձեռքբերում։ Նոր բիոմետրիկ անձնագրերի ներդրումը, գույնի փոփոխությամբ կամ առանց դրա, ինքնին նորություն չէ․ դա միջազգային ստանդարտներին համապատասխանելու պարտադիր գործընթաց է, ոչ թե բացառիկ հաջողություն...
Օրինակ՝ ի՞նչ վատ կլիներ, եթե մեր էս նոր կենսաչափական անձնագրի շապիկը նարնջագույն լիներ։ Ես շատ երկրների անձնագրեր եմ տեսել, բայց դեռ նարնջագույն չեմ տեսել։ Միգուցե կա՞, բայց հաստատ տարածված չի։ Կտարբերվեր, է՛լի։
Նայելով վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին ու հատկապես հետևելով առաջ եկած խնդիրներին Ադրբեջանի իշխանությունների արձագանքին, ևս մեկ անգամ վերահաստատվում է այն, ինչ հայտնի է մասնագետներիս։ Բանաձևեմ դա այսպես. ի դեմս ժամանակակից Ադրբեջանի՝ գործ ունենք մի կողմից բավական արդյունավետ աշխատող և կայուն բռնապետական համակարգի հետ, իսկ մյուս կողմից էլ՝ խիստ ճգնաժամային, խոցելի ու բազմաթիվ հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություններից զուրկ պետական համակարգի հետ...